05 05 2023

«Նեմեսիսի» հուշարձանի տեղադրումը չպետք է ընկալվի որպես ՀՀ արտաքին պետական քաղաքականության դրսևորում. Ալեն Սիմոնյան

«Նեմեսիսի» հուշարձանի տեղադրումը չպետք է ընկալվի որպես ՀՀ արտաքին պետական քաղաքականության դրսևորում. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Երևանում «Նեմեսիս» գործողության հուշարձանի բացմանը, որից հետո թուրքական կողմը փակել էր իր օդային տարածքը հայկական օդանավերի համար:

«Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում: Ես այս հարցը քննարկել եմ նաև իմ թուրք գործընկերոջ հետ: Որոշումը կայացվել է ՏԻՄ-ում, և ես չեմ ցանկանում, որ հուշարձանի տեղադրումը այստեղ ընկալվի որպես Հայաստանի արտաքին պետական քաղաքականության դրսևորում կամ՝ ոչ բարիդրացիական քայլ»,- ասել է նա:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և արտգործնախարարի կողմից ու այս մակարդակում կայացված որոշումներին ականատես են բոլորը:

«Մենք պետք է հասկանանք, որ ցանկության դեպքում միշտ կարելի է պատճառներ, առիթներ գտնել հարաբերությունները վատացնելու: Ես էլ կարող էի հազար տարբեր պատճառ գտնել Թուրքիա չժամանելու համար, բայց ես այստեղ եմ, որպեսզի թուրք հասարակությանն ասեմ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության և առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ