Միջազգային փորձը ցույց է տալիս, որ աշխարհում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն ավելացել է, քանի որ պլանտացիաներն են ավելացել աշխարհում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով ցուցանիշներին, ըստ որոնց՝ ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն աճել է։
«Հայաստանում այդ ցուցանիշը մի քիչ ավելացել է, որովհետև տնտեսական աճի և զբոսաշրջության կտրուկ աճի, միլիոններով են սկսել գալ Հայաստան, դրա հետ ռիսկերն ավելանում են»,-ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը