ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։
ԱՄՆ է մեկնել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նախատեսվում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև «խաղաղության համաձայնագրի» նախագծի վերաբերյալ բանակցությունների հերթական փուլի անցկացումը։
Նշենք, որ մինչ այս եռակողմ հանդիպում էր նախատեսված ՌԴ-ում, սակայն Հայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժարվել էր մասնակցությունից՝ պատճառաբանելով Լաչինի միջանցքի փակումը։ Ավելի ուշ մամուլը գրեց, որ Արարատ Միրզոյանը հիփոթեքային վարկ պետք է վերցներ այդ օրը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը