Աժ նախկին պատգամավոր, հայտնի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը գրում է.
«Երբ չունենալով պետական որևէ պաշտոն, օգտագործում ես ցանկացած հնարավորություն՝ միջազգային ատյաններում բարձրաձայնելու Արցախի/Հայաստանի հետ կատարվող աղետի մասին, և ապա մտնում ես համացանց ու տեսնում, որ պատուհասների իշխանական խմբակը այդ նույն ժամանակ զբաղված է մրցումների, համերգների գովազդով, հսկայական գումարների մսխմամբ, կարմիր ժապավեններ կտրելով, իրենք իրենց պարգևատրելով, քեֆերով և խնջույքներով... հերթական անգամ համոզվում ես,որ անիմաստ է որևէ արտաքին պայքար, քանի դեռ դավաճանները երկրիդ ներսում են:
հ.գ. Բոլորիս աչքի առաջ, անթաքույց հրճվանքով, երգ ու պարով հանձնում են հայրենիքը: Կեցցեն, ի՞նչ ասեմ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը