Արցախի ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Այսօր հակակոռուպցիոն դատարանում մեկնարկեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործով դատական նիստը...
Դատվում է մի մարդ, ով դեռևս պատանի տարիքում զինվորագրվել է Արցախի պաշտպանությանը, անցել երեք պատերազմ, որից երկուսում հաղթել է, իսկ երրորդում, ցավոք, պարտվել...
Բայց պարտվել է ոչ թե նրա համար, որ անկարող էր հաղթել, այլ որովհետև այդպես էր որոշել այսօր նրան դատողը...
Հ.գ.-...նիկոլի օրոք դատվելը, եթե ոչ հերոսություն, ապա, առնվազն, զոհողություն է հանուն արժանապատվության...
Իսկ, թե ինչպիսի ապրումներ կունենան նրանք, ովքեր կդատվեն նիկոլից հետո, դժվար չէ կռահել...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը