25 04 2023

ՀՀ գործող իշխանությունները հրաժարվեցին իրենց գլխավոր պարտականություններից ևս մեկից․ Հակոբ Հակոբյան

ՀՀ գործող իշխանությունները հրաժարվեցին իրենց գլխավոր պարտականություններից ևս մեկից․ Հակոբ Հակոբյան

Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Փաստացի Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները հրաժարվեցին իրենց գլխավոր պարտականություններից ևս մեկից՝ քանի դեռ Արցախը ճանաչված չէր, ՀՀ-ն էր պարտավոր Արցախի հարցն առաջ տանել միջազգային հարթակներում և կրել կարգավիճակի բեռը: Այլևս, Արցախը պետք է որոշի իր վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների նկատմամբ և կառուցի սեփական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Արցախին պետք են ոչ թե հայտարարություններ ու կոչեր, այլ ուժեղ սուբյեկտիվ գործողություններ, որոնք կազդեն սկսված գործընթացների ընթացքի վրա։ Արցախի իշխանությունները կարգավիճակի և ընդհանրապես արցախյան հարցում քաղաքական սուբյեկտության ամբողջ պաշարը պետք է վերցնեն իրենց ձեռքը և սկսեն զբաղվել իրական քաղաքականությամբ, այլ ոչ թե ստանձնեն «քաղաքական դեկորացիայի» դեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ