24 04 2023

Անհրաժեշտ է անհապաղ համախմբել բոլոր ջանքերը թե՛ Հայաստանի ներսում, թե՛ դրսում՝ կանխելու նոր ողբերգությունը․ Սամվել Կարապետյան

Անհրաժեշտ է անհապաղ համախմբել բոլոր ջանքերը թե՛ Հայաստանի ներսում, թե՛ դրսում՝ կանխելու նոր ողբերգությունը․ Սամվել Կարապետյան

Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը նշում է, որ անհրաժեշտ է անհապաղ համախմբել բոլոր ջանքերը թե՛ Հայաստանի ներսում, թե՛ դրսում՝ կանխելու նոր ողբերգությունը։

«Սարսափելի խորհրդանշական է, որ այսօր մենք կրկին կանգնած ենք հնարավոր նոր ողբերգության շեմին։ Ավելի քան երեք ամիս է, ինչ արցախահայությունը արգելափակվել և պարբերաբար ահաբեկչության է ենթարկվում Ադրբեջանի կողմից»,- ասել է Կարապետյանը։

Կարապետյանը նաեւ նշում է, որ իր միակ նպատակը Հայաստանի բարգավաճումն է, որն անհնար է առանց համընդհանուր կոնսոլիդացման։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ