24 04 2023

էսօր միջազգային հանրությունն իրեն չի կարող երաշխիքներ տալ, պետք է գա հայերին տա՞․ Աբովյան



«Իշխանությունները, ըստ էության, կամ ինքնախաբեությամբ են զբաղված, կամ՝  չեն հասկանում, որ իրենց այս քաղաքականությունը, աշխարհում և տարածաշրջանում ընթացող զարգացումների պայամններում, ուղղակի աշխատում է թուրքերի ու ադրբեջանցիների օգտին»,-Ծիծեռնակաբերդում, լրագրղների հետ զրույցում, ասաց քաղաքագետ Արման Աբովյանը՝ անդրադառնալով  Թուրքիայի հետ հարաբերութուններ կարգավորելու ՀՀ  իշխանության քաղաքականությանը։  

«Թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի պետական դոկտրինն է ՝ոչնչացնել հայկական էթնոքաղաքական տարրը տարածաշրջանում»,-ասաց Արման Աբովյանը։ 

«Ստում են, որ ասում են՝ միջազգային հանրություն․ էսօր միջազգային հանրությունն իրեն չի կարող երաշխիքներ տալ, պետք է գա հայերին տա՞»,-նշեց քաղաքագետը։

 «Որ պահին գեներացվեց Արցախի մասով գոյաբանական վտանգ, հաշվեք այդ վտանգը գոյացել է Երևանում, Գյումրիում և այլուր»,-նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ