23 04 2023

Մեր պահանջը չի կարող լինել ՌԴ-ից, Ադրբեջանից, մեր պահանջը միանշանակ մեր իշխանություններից է․ Ագնեսա Խամոյան



Հանրությունը դադարել է զարմանալ իշխանությունների անգործությունից։ Այս մասին Ջահերով երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Դուք տեսաք, որ ԱԺ-ում կառավարության կատարողականի ժամանակ Նիկոլ Փաշինյանը շատ ուղիղ խոստովանություններով հանդես եկավ, ավելին՝ դեռ 2019 թվականին պետք է ասեր Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման մասին։ Այս իշխանությունների գործելաոճը շատ հստակ ու բաց է, որից մեր ժողովուրդը պետք է հետևություն անի հստակ։ Սա չկանգնեցնելու դեպքում մենք ոչ միայն կորցնում ենք Արցախը, այլ նաև ուղիղ սպառնալիք կա Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ