20 04 2023

Բաքվում վախենում են, որ Մոսկվան կարող է խանգարել Փաշինյանին Արցախը Ադրբեջանին հանձնելու հարցում․ վերլուծական

Բաքվում վախենում են, որ Մոսկվան կարող է խանգարել Փաշինյանին Արցախը Ադրբեջանին հանձնելու հարցում․ վերլուծական

Zham.am-ը գրում է․ Հայ ժողովրդի պատմության մեջ այս աստիճանի նվաստացուցիչ վիճակ չի եղել, որ Հայաստանի գործող ղեկավարը համարի Արցախը Ադրբեջանի մաս և դա անհանգստացնի, ավելի շատ,  ոչ թե Հայաստանի քաղաքական վերնախավին, այլ Մոսկվային:

Այս ամենը դեռ երկար է վերլուծվելու, համոզված եմ սենսացիոն կապեր են բացահայտվելու ներկայիս Հայաստանի քաղաքական վերնախավի մի զգալի մասի և Թուրքիայի ու Ադրբեջանի հատուկ ծառայությունների միջև: Նման խայտառակ իրավիճակ չի եղել հայոց պատմության մեջ, առնազն հարյուր տարի: Դրանից առաջ էլ բացահայտ այսպիսի դավաճանական քայլեր չի արձանագրվել: Ճիշտ է անմեղսունակ որոշումներ ինչքան ուզես եղել են, բայց այս աստիճանի քայլերը, որտեղ երկրի ղեկավար հանդիսացողը բացահայտորեն գործում է երկրի անվտանգության դեմ և համարժեք արձագանքի չի արժանանում, պարզապես ապշեցուցիչ է:

Այս իրավիճակից պարզապես ապշած են գրեթե բոլոր միջազգային դիտորդները:  Համազգային այս խայտառակությունից հետո դեռ երկար ժամանակ է պետք լինելու աշխարհի հայությանը ինքնամաքրվելու համար, աշխարհին բացատրելու իր այս՝ թեկուզ և ժամանակավոր լռությունը:

Պարզ է մեկ բան, որ կոնի վրա դրված է ոչ միայն հայ ժողովուրդի խայտառակ իրավիճակը, այլև մեր ժողովուրդի գոյությունը:

Փաստացի, մենք ազգովի չենք կարողացել լուծել մեկ մարդու հարցը, և այդ մեկ մարդը լուծում է մեր բոլորիս չլինելու խնդիրը:

Եվ այս ամենից հետո մենք զարմանում ենք, թե ինչպե՞ս եղավ 1915-ը։ 

Պարզապես ամոթ է, որ մենք մեկ մարդուն թույլ ենք տվել մեզ ազգովի խայտառակի,  հետո զարմանում ենք, թե ինչու մեզ չեն հարգում:

Նույնիսկ Ադրբեջանում են զարմացած մեր պահվածքից և նյարդայնացած են, թե ինչու՞ ռուսները չեն թողնում իրենց վերջնականապես լուծել հայոց հարցը:

Իսկ որ Մոսկվայում լրջորեն անհագստացած են այս իրավիճակից, փաստ է: Ռուսները, բնականաբար, մեր խնդիրներով չեն անհագստացած: Այս ամենից հետո, այլևս ոչ ոք լուրջ չի վերաբերվելու, առավելևս չի հարգելու մեզ:

Բայց ադրբեջանցիների կողմից Արցախի կլանումը լուրջ վտանգ է ներկայացնելու Մոսկվայի համար, քանզի դրանից հետո Բաքվի ձեռները բաց են լինելու Մոսկվայի և Թեհրանի դեմ գործողություններ իրականացնելու համար: Քանզի հենց դրա համար են տվել Վաշինգտոնում և Լոնդոնում Ադրբեջանին ինդուլգենցիան տարածաշրջանի հայությանը ոչնչացնելու համար:

Սա է իրականությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ