News.am-ը գրում է.
«Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 20-ին, միջադեպից հետո, երբ նիստն ընթհատվեց եւ անվտանգության աշխատակիցները փորձում էին ուժով դուրս տանել ամբիոնի մոտ ակցիա իրականացնող ընդդիմադիր պատգամավորներին, վարչպետ Նիկոլ Փաշինյանը, որ դահլիճում նստած էր, թիկնապահների ուղեկցությամբ արագ հեռացավ:
Հիշեցնենք, որ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական ակցիա է անում եւ չի իջնելու ամբիոնից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը