Ձեր այսօրվա ելույթը կարծես նախընտրական քարոզարշավի ելույթ է, ասում եք՝ խաղաղություն կարող է լինել, հույս ունեք, որ ապաշրջափակում կարող է լինել, չպետք է հույս ունենք, պետք է ամեն ինչ անեք, որ դա տեղի ունենա: Այս մասին ԱԺ իր հարցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«29 800-ը Ձեզ համար կարմիր գիծ չէ, այն ուղղակի չկա, եթե այդպես չլիներ, Տեղ գյուղում կատարվածից հետո պետք է քաղաքական պատասխանատվություն կրեիք»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը