18 04 2023

Վարչապետի աթոռը զբաղեցնող մարդու թերի գիտելիքների հետևանքն անդրադառնում է ամբողջ ժողովրդի վրա․ Մանուկյանը՝ Փաշինյանին



 « Էս 5 տարվա մեջ Նիկոլ Փաշինյանի կողմից ԼՂ մասին եղել են այնքան հայտարարություններ, որ վաղը գիտական աշխատանքի նյութ կարող է դառնալ  և իրականում այնքան խճճված  ու իրարամերժ է  խոսել»,-ԱԺ-ում խոսքն նուղղելով Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հավելելով․

«Ասում եք ու ասում, ասում եք ու ասում․․․ Ցանկացած պաշտոնի եկած մարդը, ինստիտուցիոնալ հիշողության համար, պետք է խորհրդակցի նախկինների հետ, բայց  մինչև հիմա ինձ հայտնի է միայն մեկ հայտարարություն , որ ասել եք՝ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել ենք բանակցային գործընթացի պատմության  հետ կապված հարցեր , այլ մարդ, պաշտոնյա  կա՞ նախկին, որի հետ  քննարկվել է»,-հարցադրեց ընդդիմադիր պատգամավորը։

Փաշինյանի պատասխանից հետո, Գեղամ Մանուկյանն ընդգծեց․ « Մեր ժողովրդի դժբախտությունն է եղել, որ Նիկոլ Փաշինյանը  2019 թվականին և 2020 թվականին տարբեր կերպ է ընկալել 1991 թվականի  սեպտեմբերի 2-ի Արցախի անկախության հռչակման  փաստաթուղթը, որը ողբերգական հետևանք է ունեցել Արցախի  և ՀՀ –ի նկատմամբ։ Նույնիսկ չեք էլ պատկերացնում , թե խորհրդային Հայաստանն ո՞ւմից է անկախացել ․ 91 թվի թերթ կտամ հետո ծանոթացեք»,-ասաց Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ