18 04 2023

Ո՞րն է Ձեր պատկերացմամբ Ղարաբաղի ապագա կարգավիճակը․ Խաչատրյանը՝ Փաշինյանին



«Առանց որոգայթների և երկիմաստության  պատասխանեք՝  ո՞րն է Ձեր պատկերացմամբ Ղարաբաղի ապագա կարգավիճակը»,- նման հարցադրմամբ ԱԺ-ում  Նիկոլ Փաշինյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ մանրամասնելով․

«Կառավարության 2021-2026 թթ ծրագրում առկա է առանձին բաժին Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ,  որտեղ նշված է թե կառավարությունը ինչպես է տեսնում հակամարտության կարգավորումը․  մեջբերեմ՝ կառավարութունը տեսնում է ԼՂ կարգավիճակի հստակեցմամբ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում, ինքնորոշման իրավունքի հիման վրա ։ 2022 թվականի ծրագրի  կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում ղարաբաղյան հակամարտություն բաժին առանձին  ընդդհանրապես գոյություն չունի ․ ԼՂ քաղաքական կարգավորման մասին շատ թեթև ակնարկ կա՝ « Հայաստան- Ադրբեջան բանակցային գործընթաց» գլխագրի ներքո , որտեղ գրված է, որ ՀՀ-ի համար էական է ԼՂ հայության անվտանգության  և իրավունքների հասցեագրված մեխանիզմների ձևավորումը։ Ինչպես տեսնում եք ինքնորոշման իրավունքի մասին հղում չկա․  Խնդրում եմ հստակեցնել , եթե ինքնորոշման Ձեր այդ  սահմանումը կար 2021 թվականին, ինչու՞ այս ծրագրում չկար, առանց երկիմաստությունների և որոգայթների ներկայացրեք, թե Ղարաբաղի ապագա կարգավիճակը որտե՞ղ է գտնվում՛,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Մանրամսն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ