Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ամենևին զարմանալի ու տարօրինակ չի, որ նիկոլական դատախազը մտնելու է ԱԺ, գործ հարուցելու Մհերի վրա, շատ զարմանալի ու անբնական տարօրինակ է այն, որ Ալենի՝ դաշնակցական քաղաքացու վրա թքելու դրվագով, դեռ հաղորդում չկա հանցագործության մասին/չեմ լսել, եթե կա ասեք, խնդրեմ/։
Որ նիկոլական դատախազությունը չտենալու է տվել, առավել քստմնելի խուլիգանական արարքը՝ չեմ զարմանում, դաշնակցական Կարեն Մկրտչյանի մասով կարծում եմ ոչ մի կոմպլեքսավորվածություն չպիտի լինի, թող հաղորդումն էլ տան, ու հետևողական լինեն, որ դատախազը վաղը մյուս օրն էլ մտնի ԱԺ Ալենի թեմայով, ու տեսնենք իրա ՔՊ-ից քանի հոգի դուրս կգա իրեն ու իր արարքը պաշտպանելու ու դեմ կքվեարկի։ Մհերի ախրաննիկները Վլադիմիրի ձեռքերը չեն բռնել, որ Մհերը խփի, Ալենի ախրաննիկմերը քաղաքացու ձեռքերը բռել են, որ Ալենը թքի վրեն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը