07 04 2023

Իր տափակ խելքով վարչապետ կոչեցյալը շանտաժ է անում Ռուսաստանին. Ավետիք Իշխանյան

Իր տափակ խելքով վարչապետ կոչեցյալը շանտաժ է անում Ռուսաստանին. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ ՔԱՅԼԸ

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Հայաստանը մասնակցելու է ս․թ․ապրիլի 22-ին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մասնակցությամբ մեկնարկող «Defender 2023»  զորավարժություններին, որին, ի դեպ չեն մասնակցում Թուրքիան և Ադրբեջանը։ Այս տեղեկությամբ խիստ անհանգստացած էի, մտածելով, որ հերթական հիանալի առիթն ենք տալիս թշնամուն այդ օրերին Հայաստանի վրա հարձակվելու, նոր տարածքներ գրավելու համար, որը կուղեկցվի հարյուրավոր զոհերով։ Մի փոքր հանգստացա,  երբ պարզվեց, որ Պենտագոնի կայքից հեռացված է Հայաստան անունը։Մտածում էի, թե արդյոք, ԱՄՆ-ի որոշու՞մն է սա եղել, թե՞ Հայաստանի վարչապետ կոչեցյալը մի քիչ խելքի է եկել և հրաժարվել զորավարժություններին մասնակցելուց։

Սակայն, Հայաստանի ՊՆ-ն հայտարարեց, որ ընթացիկ տարում պլանավորվում է ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված երկու այլ զորավարժությունների մասնակցությունը։Կարելի՞ է, արդյոք սրանից  հետևություն անել,  որ  «Defender 2023» -ից կամ ԱՄՆ-ն է որոշել  Հայաստանին հանգիստ թողնել, կամ  իր տափակ խելքով վարչապետ կոչեցյալը շանտաժ է անում Ռուսաստանին։ Առաջին դեպքում, դուրս է գալիս, որ փաստորեն, ԱՄՆ-ը շատ ավելի է անհանգստացած Հայաստանի անվտանգությամբ,  քան Հայաստանի դավաճան ղեկավարը, երկրորդ դեպքում, որն ավելի հավանական է, սա ոչ այնքան զավեշտալի, որքան հերթական վտանգներով լի, հակապետական ավանտյուրան  է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ