06 04 2023

Դա պատիվ չի բերում որևէ երկրի. Ժաննա Անդրեասյանը՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասին



Նման միջադեպերը պատիվ չեն բերում որևէ երկրին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու դեպքին։

«Պետք է անենք հնարավորը, որ նման միջադեպեր առաջիկայում չկրկնվեն։ Ես այստեղ տեսնում եմ նաև կրթական համակարգի մեծ դերը, ցանկացած իմաստով՝ մշակութային, սպորտի, կրթության ոլորտներում։ Դրանք այն ոլորտներն են, որոնք մեծ ներուժ ունեն հանրային համերաշխության համար։ Նման միջադեպերը բազմաթիվ խնդիրներ են ի հայտ բերում, որոնք կան մեր երկրում՝ հանրային համերաշխության և, ընդհանուր առմամբ, մեր վերաբերմունքի իմաստով։ Այդտեղ մեծ անելիք ունենք»,- նշեց Անդրեասյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ