Մակունցի այս քաղաքական քայլը չի կարելի պատահականություն համարել․ հայտարարություն
ՀՀ քաղաքական ներկայացուցիչները եւ «Ասպարեզ» թերթն ապատեղեկատվություն են տարածում Արեւմտյան Ամերիկայի հայ համայնքում։ Այս մասին հայտարարություն է տարածել է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն։ Հերքելով Հայ Յեղափոխական Դաշնակցության Արեւմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեի մասնակցությունը վերոնշյալ զույգ հանդիպումներին՝ հայտարարում ենք․
Ա․ Հայ Յեղափոխական Դաշնակցության վերջին Ընդհանուր Ժողովը 2022 թվականի մարտի 8-ի հայտարարությամբ հստակ հաստատել է, թե Միացյալ Նահանգների Արեւմտյան շրջանում ո՛վ է գործող միակ դաշնակցական մարմինը, որը հանդիսանում է ՀՅԴ Արեւմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեն։
Բ․ Եթե ՀՀ դեսպանատունն իրապես անտեղյակ է Դաշնակցության տեղական մարմինների ինքնությունից, որն ինքնին լուջ մտահոգություն է ցանկացած երկրի պետական համակարգի համար, դա հեշտությամբ կարող էր ստուգել կամ արտգործնախարարության միջոցներով կամ ուղղակի Հայաստանում գրանցված, գործող, խորհրդարանական ընդդիմադիր կուսակցության՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից կամ Երեւանում գտնվող ՀՅԴ Բյուրոյի գրասենյակից։
Գ․ Ինչպես ՀՅԴ Սփյուռքի բոլոր մարմինները՝ ՀՅԴ Արեւմտյան Ամերկայի Կենտրոնական կոմիտեն եւս միշտ հարգանքի եւ պաշտոնականության որոշակի սահման է պահպանել ՀՀ ներկայացուցչությունների հետ․ վերաբերմունք, որը բխում է մեր կողմից իշխանության եւ պետության մինջեւ զանազանության խորը գիտակցությունից։ Իսկ ՀՀ դեսպանատունը, անցնելով քաղաքական արարողակարգերի, ազգային գիտակցության եւ մինչեւ իսկ քաղաքավարության բոլոր սահմանները, իր պաշտոնական էջում ՀՅԴ-ի հետ ոչ մի առնչություն չունեցող խմբակին փորձում է ներկայացնել իբրեւ Արեւմտյան Ամերիկայի ՀՅԴ ներկայացուցիչներ։
Դ․ Դեսպան Մակունցի այս քաղաքական քայլը չի կարելի պատահականություն համարել կամ տեղեկատվության պակասի վերագրել։ Այս բացահայտորեն գիտակցված նախաձեռնությունը նպատակ է հետապնդում ապատեղեկատվություն եւ շփոթ տարածել համայն հայության շարքերում մինչեւ Հայաստան, որտեղ ՀՀ իշխանությւոնները փորձում են բոլոր միջոցներով լռեցնել քաղաքական ընդդիմությանը՝ երկիրը նոր զիջումների պատրաստելու համար։ Սա անընդունելի եւ կոպիտ միջամտություն է Սփյուռքի ներքին հարցերին եւ բացահայտում է, թե Դաշնակցությանը տկարացնող պառակտիչ հոսանքներն ու ապօրինի խմբակն ի սկզբանե որ քաղաքական ուղղությամբ են փորձել առաջնորդել իրենց խաբված ու մոլորված փոքրաթիվ հետեւորդներին։
ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի անունից կոչ ենք անում ՀՀ համապատասխան մարմիններին հեռու մնալ Սփյուռքի ներքին կյանքում անօրինություններ մտցնելուց եւ փորձ անել քաղաքական հասունության որոշ մակարդակ դրսեւորել։ Միաժամանակ կոչ ենք անում հայ համայնքին, ոչպեսզի ի տես այս բոլորին չխարխափեն իրենց նպատակների իրագործման ճանապարհին եւ համախմբվեն ՀՅԴ-ի շուրջ՝ շարունակելով ամեն կերպ նպաստել Արցախի անկախությանը, արցախահայության ապահովությանն ու անվտանգությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը