ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՅԴ-ական Կարեն Մկրտչյանի մասնակցությամբ՝ Կասկադում տեղի ունեցած միջադեպին:
«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու նկատմամբ ցուցաբերված նսեմացման հրապարակային քայլը Երևանի կենտրոնում խիստ անընդունելի է:
ՀՀ պետական պաշտոնյան պետք է ցուցաբերի ծայրաստիճան զսպվածություն. ուղղակի պարտավոր է բոլոր իրավիճակներում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը