31 03 2023

Չե՞ք հասկանում, որ առանց հանրային աջակցության որևէ գործողություն դատապարտված է տապալման․ Կարեն Վրթանեսյան

Չե՞ք հասկանում, որ առանց հանրային աջակցության որևէ գործողություն դատապարտված է տապալման․ Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ֆեյսբուքում «Հերիք է ստատուս գրեք» ասող հարգելի հայրենակիցնե՛ր, չե՞ք հասկանում, որ առանց հանրային աջակցության որևէ գործողություն դատապարտված է տապալման։
Ենթադրենք ինչ-որ «վճռական գործիչ» սկսի գործել՝ չունենալով հանրային աջակցություն։ Նիկոլը նրան շատ արագ կչեզոքացնի ու ոչ ոք ծպտուն չի հանի։
Նույն այն մարդիկ, որոնք այսօր «վճռական գործողությունների» կոչեր են անում կա՛մ ուղղակի չեն նկատի, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան փորձեց անել, կա՛մ էլ տապալման մեղքը հենց այդ վճռական գործչի վրա գցելու հազար ու մի պատճառ կգտնեն (որովհետև այդպես հարմար է)։
Հանրության հետ հաղորդակցություն կառուցելը ցանկացած պայքարի ամենա-ամենա-ամենաառաջին քայլն է, առանց որի մնացած այլ քայլերն ուղղակի անիմաստ են, իսկ հաճախ նաև վնասակար։
Իր բոլոր թերություններով հանդերձ Ֆեյսբուքն այն հիմնական հարթակներից մեկն է, որի միջոցով այդ հաղորդակցությունը պետք է իրագործվի։
Չեմ ասում, թե Նիկոլի դեմ միայն Ֆեյսբուքում / Ֆեյսբուքով է պետք պայքարել, բայց Նիկոլի համար ամենամեծ նվերը կլինի, եթե նրան քննադատողները ՖԲ-ում լռեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ