31 03 2023

Հարգելի քաղաքացիներ, ովքեր ցանկանում են հանձնվել թուրքերին, առանց վարանելու քվեարկեք Նիկոլի և ՔՊ-ի օգտին. Արտակ Զաքարյան

Հարգելի քաղաքացիներ, ովքեր ցանկանում են հանձնվել թուրքերին, առանց վարանելու քվեարկեք Նիկոլի և ՔՊ-ի օգտին. Արտակ Զաքարյան

ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է.

«Քվեարկեք ՔՊ-ի օգտին` մնացածը Նիկոլը կանի

2021թ-ին ՔՊ-ն Սյունիքի մարզի Տեղ գյուղում 952 ընտրողներից «ստացել է» 591 ձայն (62%): Նիկոլն իր նախընտրական «խոստման» համաձայն, Տեղ գյուղի տարածքների որոշ մասը ևս պատրաստվում է թողնել ցեղասպանություն պատրաստող երկրին (ըստ ԱԱԾ երեկվա հաղորդագրության):
Նույն իրավիճակն էր նաև Վարդենիսի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանի տարբեր համայնքներում: Ենթադրվում է, որ Նիկոլն իր հաջորդ նախընտրական խոստումը կարող է կատարել Տավուշի և Արարատի մարզերում:

Իսկ ամենաշատը Նիկոլը երախտապարտ է եղել Արցախի ժողովրդին, որտեղից 2018թ-ին ինչ-որ մեկը` 350կմ ճանապարհ կտրելով, տասնյակ ավտոբուսներով մարդկանց հավաքել բերել էր Նիկոլի միտինգին աջակցելու: Որպես շնորհակալություն` Նիկոլը պատրաստ է ոչ միայն 75%-ը, այլ ամբողջ Արցախը հանձնել թուրքին: Իրոք, որ Նիկոլն ամենաշատն Արցախն է սիրում:

Հարգելի քաղաքացիներ, ովքեր ցանկանում են հանձնվել թուրքերին, առանց վարանելու քվեարկեք Նիկոլի և ՔՊ-ի օգտին: Կապ չունի թե Հայաստանի որ մասում եք բնակվում: Նիկոլն անպայման կկատարի բոլորիդ ցանկությունը և ձեր բնակավայրը կամ առնվազն դրա որոշ մասն ինչ-որ ձևով կհանձնի թուրքերին: Նա այնքան է սիրում իր ընտրողներին, որ պատրաստ է նույնիսկ թաքուն, կամ «խաղաղության» պատրվակի, կամ քարտեզները խառնելու, կամ ձմեռային եղանակի, կամ բնակավայրին թուրքական անուն կպցնելու, կամ 5-րդ շարասյուն փնտրելու, կամ ճանապարհ տալու (Գորիս-Ստեփանակերտ, Գորիս-Կապան), կամ պատերազմով վախեցնելու, կամ այլ տարատեսակ մեթոդներով մեր հայրենի տարածքները հանձնել:

Ինչպես Օստապ Բենդերը գիտեր փող աշխատելու 400 համեմատաբար ազնիվ մեթոդ, նույն կերպ Նիկոլը գիտի հող հանձնելու 400 տարբեր մեթոդներ:

Այնպես, որ անհո´գ եղեք հարգելի ընտրողներ: Նա ձեզ համար պատրաստ է ամեն ինչի: Ձեզանից ակնկալվում է միայն քվեարկել ՔՊ-ի օգտին` մնացածը Նիկոլը կանի:

Հ.Գ. Համ էլ ինչու՞ եք խառնվել իրար, էդ տարածքները հո «նախկիններին» չի տալիս: Տալիս է շատ քաղաքակիրթ թուրքերի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ