24 03 2023

Միգուցե Նիկոլ Փաշինյանն ինքն է գլխավորում այդ «հինգերորդ շարասյունը»․ Սերժ Սարգսյան

Միգուցե Նիկոլ Փաշինյանն ինքն է գլխավորում այդ «հինգերորդ շարասյունը»․ Սերժ Սարգսյան

Եթե Նիկոլ Փաշինյանը գիտի, որ «հինգերորդ շարասյուն» ենք ունեցել, ապա ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել դրա դեմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե 44-օրյա պատերազմում պարտվելու պատճառը բանակում գործող «հինգերորդ շարասյունն» էր։

«Իմ նախագահության օրոք «հինգերորդ շարասյուն» չենք ունեցել։ Եթե այդ մարդը գիտի, որ «հինգերորդ շարասյուն» ենք ունեցել, ապա ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել այդ «հինգերորդ շարասյան» դեմ։ Բայց, իմ կարծիքով, միգուցե ինչ-որ տեղ ճիշտ է ասում, և ինքն է գլխավորում այդ «հինգերորդ շարասյունը», եթե այդքան մանրամասն տեղյակ է», - ասաց ՀՀ երրորդ նախագահը։

Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այն հայտարարությանը, թե «հինգերորդ շարասյունը» ուղղորդվել է դրսից, Սերժ Սարգսյանն ասաց․

«Երևի Սուրեն Պապիկյանը հավաստի տեղեկություններ ունի, հակառակ դեպքում այդպիսի անլուրջ հայտարարություններ չի կարող անել։ Ես դրսից կառավարվող այլ մարդկանց գիտեմ, ովքեր իրենք երբեք իրենց կյանքում «հինգերորդ շարասյուն» չեն ավանի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ