ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
"Դատախազության խայտառակ պատասխանը կապիտուլյացիոն փաստաթղթի վերաբերյալ:"
Ի շնորհիվ անկախ մամուլի աջակցության, հանրությունը իրազեկված է որ, ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Վարդապետյանին, ըստ էության հանցագործության մասին տեղեկատվություն հայտնելով և խնդրելով տրամադրել՝ ՀՀ դատախազությայն իրավական դիրքորոշումը` ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի 09.11.2020 թ., ըստ այդմ, կապիտուլյացիայի մասին խայտառակ փաստաթուղթը ստորագրելու վերաբերյալ, քանզի այդ գործողությունը իրականացվել է ՀՀ Սահմանադրության պահանջների կոպիտ խախտմամբ:
ՀՀ դատախազությունից 22.03.23 թ-ի ելից համարի բացակայությամբ պատասխանել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Ա. Խաչատրյանը, հայտնելով, որ ՀՀ դատախազությունը պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված և ստորագրած փաստաթղթերի վերաբերյալ, ըստ էության, քրեաիրավական դիրքորոշում ներկայացնելու լիազորությունով օժտված չէ:
Տպավորությունը այն է, որ Աննա Վարդապետյանը կարծում է, որ ինքը մինչ օրս վարչապետի օգնականն է և իր լիազորությունները սահմանափակվում են վարչապետի հանձնարարությունները կատարելով և քրեական գործերը խմբագրելով:
Պատասխանից ակնհայտ է, որ <<Հեղափոխական Հայաստանում>> իրավապահ մարմինները, կաշկանդված են պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված և ստորագրած փաստաթղթերի վերաբերյալ քրեաիրավական գնահատական տալուց, քանզի օրվա իշխանությունը ձևավորել է երկակի ստանդարտների համակարգ և վերջիններս անձեռնամխելի են:
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը, օրենքի սահմանված կարգով՝ իրավական գործընթաց է սկսում խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթը չեղարկելու և նորը ստեղծելու ուղղությամբ, ուստի ուրախությամբ հայտնում ենք, որ այդ գաղափարին արձագանքել են բազմաթիվ փաստաբաններ և իրավապաշտպաններ: Մոտ օրերս ձևավորվելու է փաստաբանական խումբ և վերջիններիս աջակցությամբ համապատասխան բողոքով դատական կարգով վիճարկելու ենք դատախազության անգործությունը:
Մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր աջակիցներին և լրատվամիջոցներին։
Հ.Գ. ՀՀ ՊՎԾ-ի պաշտոնական կայքէջի 24.01.2023 թ. պաշտոնական հայտարարության համաձայն՝ քաղաքացիների կողմից ստացված հանրագրերի հիման վրա Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում հայտնաբերված առերևույթ խախտումներին իրավական գնահատական և ընթացք տալու համար, ՀՀ Դատախազության ուղարկված նյութերի հիման վրա` 2022 թվականին նախաձեռնվել է հինգ քրեական վարույթ։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը