23 03 2023

Ռուսաստանը մտահոգված է Ղարաբաղում լարվածության աճով․ ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ



«Ռուսաստանը մտահոգված է Ղարաբաղում լարվածության աճով»,- բրիֆինգի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղ գործընթացին այլընտրանք չկա»,- ասել է նա՝ միաժամանակ նշելով, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում մասշտաբային խնդիրներ առաջացան այն ժամանակ, երբ ի հայտ եկան Արևմուտքն ու ԵՄ-ն։

Անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությանը, Զախարովան ասել է․ «Եկեք մեկնաբանենք այն, ինչ կա, այլ ոչ թե հեռանկարները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ