Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն Անահիտ Մանասյանն է։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Մանասյանն այժմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալն է, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը