21 03 2023

Ի վերջո, ի՞նչ է տալիս հայկական կողմն այդ խաղաղության պայմանագրի դիմաց․ Սոս Հակոբյան



«Տեսնում ենք  կրկին ն թշնամու զինուժի  կուտակումներ, բայց  մեծ հաշվով այս իշխանութունները հերքում են»,-այս մասին «Հայաստանի անվտանգության փլուզված համակարգը» թեմայով քննարկման ժամանակ  ասաց «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը։

Նրա խոսքով ցանկացած գոծողություն պետք է դիտարկել՝  արդյո՞ք այս կամ այն  քայլն օգնեց թե վնասեց անվտանգությանը։  

«Ո՞րն է լինելու կյանքն այդ խաղաղության պայմնագրի ստորագրումից հետո․  մեր նպատակը պետք է լինի ոչ թե պայամնագիր ստորագրելը,  այլ այդ պայմանագրի միջոցով տանելի կենսական պայմաններ ստեղծելը, որպեսզի վաղը ունենանք հնարավորություն մեր պետության սուվերենությունը վերականգնելու։ Եթե,  օրինակ էթնիկ զտումներ սկսվեն Արցախում այդ պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանը ի՞նչ պետք է անի․․․ Ի վերջո,  ի՞նչ է տալիս հայկական կողմն այդ խաղաղության պայմանագրի դիմաց»,-հարցադրում է Սոս Հակոբյանն ու ներկայացնում իր դիտարկումները։

Մանրամասն՝ տեսանյութում ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ