14 03 2023

Իսկ ի՞նչ է անելու կառավարությունը, որ Հայաստանում չբնակեցվեն ադրբեջանցիներ․ Լռություն․ Էլիբեգովա

Իսկ ի՞նչ է անելու կառավարությունը, որ Հայաստանում չբնակեցվեն ադրբեջանցիներ․ Լռություն․ Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․

«Նիկոլը շրջանցեց ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցման ռիսկին հակազդելու իրենց քայլերի հարցը։

Փոխարենը խոսեց հայ փախստականների մասին այն, ինչ բոլորս գիտենք՝ այո, կառավարությունը իրենց իրավունքների պաշտպանության հարցում ջանքեր չի գործադրում։

Իսկ ի՞նչ է անելու կառավարությունը, որ Հայաստանում չբնակեցվեն ադրբեջանցիներ: Լռություն։ Փոխարենը ևս մեկ անգամ կրկնեց այն, ինչ բոլորս գիտենք՝ դա թշնամու տարածքային պահանջներն ա արտացոլում։

Փաստեցինք, հետո՞: Գործնական ռազմավարություն չկա, ծրագիր չկա, հակազդման մեխանիզմներ չեն մշակվում։ Անցել է 3 ամիս և նույնիսկ պաշտոնական դիրքորոշում չկա այդ հարցով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ