14 03 2023

Այ քեզ կլասիկ խառնակիչ ու մանիպուլյատոր․ Արտակ Զաքարյանը՝ Փաշինյանին

Այ քեզ կլասիկ խառնակիչ ու մանիպուլյատոր․ Արտակ Զաքարյանը՝ Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է․

«Նիկոլն ասում է, որ "…երբ Հայաստանը բանակցում է Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղում սկսում են կասկածել, թե ի՞նչ դավադրությունների մեջ է Հայաստանի իշխանությունը: Դրա համար թող Լեռնային Ղարաբաղը ինքը բանակցի Ադրբեջանի հետ…":

Այ քեզ բան, այ քեզ հայկական "պետության ղեկավար", այ քեզ անպատասխանատու մարդ, այ քեզ կլասիկ խառնակիչ ու մանիպուլյատոր… Մի՞թե կառավարության դավադիր քաղաքականության համար սրանից ավելի լավ ինքնախոստովանական ցուցմունք կարող եք գտնել:

Իսկ ինչպե՞ս է, որ 1992թ-ից սկսած, երբ Հայաստանն էր բանակցում՝ Արցախում այդպիսի կասկածներ չեն եղել: Ընդհակառակը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն էին պարբերաբար այցելում Ստեփանակերտ և պաշտոնական Երևանի հետ ճշտում դիրքորոշումները: Որովհետև նախ և առաջ Հայաստանն էր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Որովհետև Արցախում էր սկսվում և ամրապնդվում Հայաստանի Հանրապետության անվտանգության միջավայրը և անկախ պետականության հիմքերը: Հիմա Արցախի և Հայաստանի ժողովրդի անվտանգությունը խարխլելուց հետո, հսկայական տարածքները՝ ստորագրությամբ թշնամուն հանձնելուց հետո, մուննաթ է գալիս, որ թող իրենք բանակցեն Բաքվի հետ, որպեսզի մեզ չկասկածեն…

Արցախից ձեռքերը լվանալու քաղաքականությունը ցինիզմի աստիճանի ցցուն է դարձել:

Բա որ մի օր արցախցիները որոշեն ու ցեղասպանական վտանգից խուսափելու համար, բոլորով միասին դուրս գան Արցախից, դուք հասկանում ե՞ք, որ հաջորդ օրվանից սկսած հայաթափվելու է նաև Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց Ձորը…

Դուք հասկանում ե՞ք, թե ի՞նչ աստիճանի անբարո քաղաքականություն եք վարում մեր խեղճ ժողովրդի ճակատագրի հաշվին»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ