«Հիմա շատ է խոսվում այն մասին, որ եթե Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս գա և Արցախից ռուսական խաղաղապահ զորքը դուրս գա, Միացյալ նահանգները, կամ ԵՄ-ն կլինեն անվտանգության երաշխավորը․ իրականում հարցը պետք է ուղղել հենց ԱՄՆ-ին և ԵՄ-ը՝ արդյո՞ք իրենք ցանակնաում են լինել այդ երաշխավորը․ երբևէ ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի կողմից հայտարարություն չի արվել, որ իրենք պատրաստ են լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, նաև՝ Հայաստանի։ Նման հայտարարություններ չեն արվել, չեն արվում և, կարծում եմ, չեն էլ արվելու։ Ո՛չ Եվրամիությունը, ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ էլ ԱՄՆ-ն առանձնապես հետաքրքրված չեն ստանձնելու այդ պատասխանատվությունը»,- «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը