Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նյուզ մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովի գրառումից պարզ դարձավ, որ վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Հիշեցնեմ, որ Գաբրելյանովի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է ՀՀ իշխանության կողմից:
Հիմա բացել եմ ՀՀ Սահմանադրությունը, որի 40-րդ հոդվածի 4-րդ մասում կարդում եմ՝ «(․․․) քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ»:
Եվ հենց այսպես արդեն շուրջ 5 տարի ՀՀ իշխանությունը թքած ունի ՀՀ Սահմանադրության վրա․․․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը