09 03 2023

Կարող ենք խոսել Կարեն Անդրեասյանին առընթեր խորհրդակցական մարմնի մասին․ Մելիքյանը՝ ԲԴԽ-ի մասին



«Իմ գնահատմամբ, մենք այլևս չենք կարող խոսել Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես ինստիտուտի մասին, այլ  Կարեն Անդրեասյանին առընթեր խորհրդակցական մարմնի մասին։ Իմ պատկերացմամբ, կարող ենք արձանագրել, որ ԲԴԽ-ն ավելի  մեծ թվով է կայացնում միաձայն որոշումներ»,-- այս մասին հրավիրված ասուլիսում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Եթե վերլուծենք 2018 թվականից հետո ձևավորված այս կառույցի որոշումները, կտեսնենք, որ  որոշումները շատ հաճախ ոչ միայն  միաձայն չէին, նաև չհամընկող  հատուկ կարծիքներ էին դատավորների, իրավաբան գիտնակների կողմից շարադրվում, որոնք հրապարակվում էին, հաճախ իրավաբանական հանությունը նույնիսկ ավելի մեծ կշիռ էր հաղորդում հենց այդ հատուկ կարծիքներին»,- ասաց իրավապաշտպանը։

Նա նշեց, որ հիմա որոշումները հիմնականում միաձայն են, իսկ եթե դեմ ձայն էլ է լինում, հատուկ կարծիք չի լինում, որպեսզի մարդկանց հասկանալի լինի, թե ինչու է դեմ։

Ըստ նրա, գուցե դրա պատճառներից մեկն այն է, որ հատուկ կարծիքներում  արտահայտված մոտեցումները հետագայում փաստարկ են դառնում։

«Իշխող քաղաքական թիմին, իրենց քաղաքական թիմի անդամների գործուղման ճանապարհով, այնուհանդերձ, հաջողվել է դատական իշխանությունը ենթարկեցնելու գործն առաջ բերել»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ