09 03 2023

Բոմժերը ինձ չպետք է զրկեն հայրենիքից. Արամ Գարբրիելյանովը դատի կտա ՀՀ կառավարությանը

Բոմժերը ինձ չպետք է զրկեն հայրենիքից. Արամ Գարբրիելյանովը դատի կտա ՀՀ կառավարությանը

Ռուսաստանցի հայտնի հայ մեդիամենեջեր, News media հոլդինգի հիմնադիր Արամ Գարբրիելյանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երևանում իմ ձախողված դասախոսության մասին․

Ներողություն եմ խնդրում հայ երիտասարդ լրագրողներից: Ես ամեն ինչ արեցի, բայց Հայաստանի իշխանությունները, ինչպես երևում է, լրջորեն վախեցան։ Հային Հայաստան չթողնելը, հատկապես երկրորդ՝ ՀՀ քաղաքացիություն ունեցողին, ուղղակի գլխի մեջ չի տեղավորվում։

Իհարկե, ես գիտեի, որ Փաշինյանը Բեթմեն չէ, բայց նույնիսկ ես չէի սպասում, որ նա այդքան մանր ու վախկոտ է։

Ըստ էության Հայաստանին խժռում է Թուրքիայի հանդեպ դավաճանության ու քծնանքի ժանգը ։ Փորձ է արվում ոչնչացնել եղբայրական հարաբերությունները Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ ։ Զուր չէ, նույնիսկ ուժայինները նրան Տորք Նիկոլ են անվանում։

Բայց չպետք է թևաթափ լինել: Շանս դեռ կլինի։ Ով գիտեր , թե ինչ երկրաշարժ է տեղի ունենալու Թուրքիայում։ Գլխավորն այն է, որ ճշմարիտ հայերի գոնե տասը տոկոսը շարունակի իր պայքարը հանուն հայրենիքի ։ Որպեսզի իրենց երեխաներին և թոռներին սովորեցնեն սիրել իրենց նախնիների հայրենիքը։ Նիկոլները գալիս ու գնում են ։ Ամեն ինչ լավ կլինի:

Եվ ես դատի եմ տալու Հայաստանի կառավարությանը և անպայման ստիպելու եմ նրանց ինձ ներս թողնել Հայաստան։ Չգիտեմ ՝ Փաշինյանը գիտի, թե ով է իր նախապապը , բայց իմ նախապապ Նիկոլայը Տաթեւի եկեղեցու վանահայրն էր։ Եվ բոմժերը ինձ չեն կարող զրկել հայրիկիս հայրենիքից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ