Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ռուսների հետ կռիվ անելու դուրս եկած 20 հոգանոց խումբը Արցախին որևէ բան չտվեց, բացի նրանից, որ Ադրբեջանի քարոզչության ձեռքին հայտնվեցին բազմաթիվ լուսանկարներ, թե ինչպես են Արցախցիները դժգոհում ռուս խաղաղապահներից։
Ռուսական կողմին միջազգային խաղաղապահ մանդատ տալու գործընթացում մեր թշնամիները դա անպայման օգտագործելու են' ցույց տալու, թե ռուսների դեմ են ոչ միայն իրենք, այլև հայերը։ Իսկ եթե ռուսների ներկայությունը չի ուզում որևէ կողմը, ապա ի՞նչ մանդատի մասին է խոսքը։
Խաղաղապահ մանդատ ստանալու պարագայում ռուսները կկարողանային ժամերի ընթացքում բացել ճանապարհը, ուժ կիրառել անհրաժեշտ դեպքերում։ Հիմա դեռևս չունեն այդ մանդատը, ու դրա դեմ հիմա կոնկրետ քայլեր են անում նաև հայերը, այդ թվում' Արցախցի։
Ինչ ասեմ։ Շնորհավորում եմ այն միամիտներին ու շահադիտական նպատակներով գործողներին, ովքեր կազմակերպեցին կամ մասնակցեցին Արցախում հակառուսական ակցիային։
Սիրելի Արցախցիներ, վաղը այդ մարդկանցից կպահանջեք, որ հումանիտար ապրանք ներկրեն, այդ մարդկանցից կպահանջեք, որ Արցախի բանակին անհրաժեշտ ապրանք հասցնեն, այդ մարդկանցից կպահանջեք, որ զսպեն Ադրբեջանի լայնածավալ հարձակումները։
Իսկ երբ ռուսները հանկարծ հեռանան, այդ մարդիկ առաջինն են փախչելու Արցախից, քանի որ իրենց միսիան կատարել են, ավարտել։ Ու ինչպես 2020-ին Սամվել Բաբայանն էր ասում' թողնենք դուրս գանք Արցախից, ռուսներին փաստի առաջ կանգնեցնենք։
Եթե մեզ մեր հայրենիքը պետք չլինի, ոչ ոքի ոչ մեր հայրենիքը, ոչ մենք պետք չենք լինի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը