ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Դավթյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի մարտի 3-ի հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 27-ի ԲԴԽ-27-Ո-91 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր Արթուր Դավթյանին նշանակել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով»,- ասված է որոշման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը