01 03 2023

Նման պայմաններում այս գործը պարզապես չի կարող ունենալ բացասական ելք․ Էրիկ Ալեքսանյան

Նման պայմաններում այս գործը պարզապես չի կարող ունենալ բացասական ելք․ Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր երկար ընդհատումից հետո կայացել է պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով դատական նիստը։ Դատական նիստի ժամանակ հարցաքննվել է մեկ վկա, ով հստակ հայտնել է, որ Արմեն Չարչյանի կողմից 2021 թ-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից առաջ «Իզմիրլյան» ԲԿ-ում բժշկական անձնակազմի առաջ ելույթ ունենալու ժամանակ պրոֆեսորն որեւէ մեկի ազատ կամքի արտահայտմանը ներազդեցություն չի ունեցել։

Իսկ Արմեն Չարչյանի խոսքն ամբողջության մեջ ընկալել են որպես բացառապես քաղաքացիական պարտքի դրսեւորման անհրաժեշտության համատեքստում։ Հավելելով, որ նրանց կողմից Արմեն Չարչյանի խոսքն չի ընկալվել որպես ընտրություններին մասնակցելու եւ կոնկրետ քաղաքական ուժի օգտին քվեարկելու հարկադրանք։

Հասարակությանը տեղեկացնենք, որ նման բովանդակությամբ ցուցմունքներ դեռեւս նախաքննության փուլում տվել են գործով անցնող բոլոր վկաները։

Նման պայմաններում այս գործը պարզապես չի կարող ունենալ բացասական ելք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ