01 03 2023

Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի նման դեպքերում է իրեն լավ զգում և իր հոգին թեթևանում․ Zham.am

Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի նման դեպքերում է իրեն լավ զգում և իր հոգին թեթևանում․ Zham.am

Zham.am-ը գրում է․ Ինչպես հայտնի է, Մարտի 1-ի դեպքերի արդյունքում զոհվեց 10 մարդ: Դա երկրի ողբերգությունն էր, այն ուներ պատճառներ, և այս հարցում մեղավոր էին բոլոր կողմերը:

Քանզի, երբ երկրում առաջանում է այդպիսի իրավիճակ, միակ մեղավորին փնտրելը ճիշտ լուծում չէ: Այլ հարց է, որ քաղաքական ուժերը, իրենց կուսակցական շահի տեսանկյունից իրար են մեղադրում նման դեպքերում, ինչը կուսակցական շահի տեսանկյունից, բնական երևույթ է:

Մենք չենք մտնի այդ դիսկուրսի մեջ, քանզի ինչպես նշեցինք, մեղքը միայն մեկինը չի կարող լինել, իսկ կուսակցական շահ չենք հետապնդում:

Արձանագրենք միայն, որ այդ դեպքերի «հերոսներից էր» Նիկոլ Փաշինյանը, ով ոչ միայն, փառք Աստծու, չզոհվեց, այլև նույնիսկ չվիրավորվեց: Ավելին, նույնիսկ տեղում չձեռբակալվեց, այլ ճողոպրեց իր ընկերներին թողնելով կռվի դաշտում:

2020 թվականին, նույնպես երկիրը ենթարկվեց ողբերգության: Այս անգամ հակամարտությունը ոչ թե ներհայաստանյան բնույթի էր, այլ արտաքին ագրեսիայի հետևանք:

Այդ դեպքերի արդյունքում, պաշտոնական տվյալներով զոհվեց մոտ 4000 հայ երիտասարդ: Մոտ 15 000 վիրավոր ունեցանք: Այսինքն տասնյակ հազարավոր հայ երիտասարդներ և նրանց մայրեր ողբերգության և սգի մեջ հայտնվեցին:Այստեղ էլ չի կարելի նշել միայն մեկ մեղավորի մասին: Իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը, վերջինս՝ իշխանությանը: Այս հարցում էլ կան շատ պատճառներ, բայց մի օրինաչափություն է արձանագրվում: Այստեղ էլ գլխավոր «հերոսներից է» Նիկոլ Փաշինյանը: Ընդվորում այստեղ էլ, փառք Աստծու, նա ոչ զոհվեց, ոչ էլ վիարավորվեց, իր զավակը մասնակցեց պատերազմին և, փառք Աստծու նույնիսկ չվիրավորվեց:

2022-ի սեպտեմբերին էլ մենք ունեցանք 200-ից ավել զոհ: Այսինքն, 20 անգամ ավելի շատ, քան 2008-ի մարտի մեկին: Բայց այս անգամ էլ, «հերոսների» շարքում էր Նիկոլ Փաշինյանը: Ասել, որ Փաշինյանն ուրախ է այդ զոհերից, կլինի հիմարություն: Աշխարհում ոչ մի երկրի ղեկավար կամ քաղաքական գործիչ չի ուզենա իր երկրին վատություն անել:

Բայց այդպես ստացվում է, երբ երկրի գրեթե բոլոր ողբերգական դեպքերի ամենաակտիվ դերում է լինում Նիկոլ Փաշինյանը:

Փաստացի, իրեն ձգում են մահերը, ողբերգությունները: Հենց այդ ժամանակ է իր արյունը տաքանում, և նա հայտնվում է իր բնական վիճակի մեջ:

Այդպիսի գործիչներ եղել են նաև այլ ժողովուրդների պատմությանբ մեջ: Եվ գրեթե բոլոր երկրները այդ գործիչների պատճառով մեծ ողբերգություններ են վերապրել:

Պարզապես դժվար է ասել, թե տարածքով և մարդկային քանակով Հայաստանը կկարողանա՞ գոյատևել, եթե Փաշինյանի նման գործչի իշխանությունը երկար շարունակվի: Պատասխանը հայտնի է՝ ոչ, քանզի նման փոքր երկրները ունեն սահմանափակ ռեսուրսներ, նման երևույթները հանդուրժելու համար:

Սա է իրականությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ