28 02 2023

Մեր գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններն Արցախի հարցով ունեն կոնսենսուս. Տիգրան Աբրահամյան



 

«Մեր գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններն Արցախի հարցով ունեն կոնսենսուս»,- խորհրդարանում ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանի հրապարակած 5 սկզբունքները և Հայաստանի այսպես ասած՝ լրացումները ցույց են տալիս, որ եթե նույնիսկ լինի խաղաղության պայմանագրի ավարտը և բեկում, սա կլինի Ադրբեջանի համար բանակցությունների բարեհաջող ավարտի արձանագրում: Որովհետև այն, ինչի մասին բանակցում է Հայաստանի իշխանությունը, որևէ ձևով չի շոշափում Արցախի ու Հայաստանի շահերը»,- ասաց պատգամավորը և հավելեց՝ Հայաստանը Արցախի ինքնորոշումը դուրս է բերել և խնդիրը դիտարկում է միանգամայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում:

«Խաղաղության պայմանագրով ամրագրվելու է Արցախի՝ Ադրբեջանին հանձնելու գործընթացը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ