28 02 2023

Ճղճիմ էակներ, նստեք և սպասեք․ Ձեր հետևից կգան․ լիազորությունները դադարեցված դատավոր

Ճղճիմ էակներ, նստեք և սպասեք․ Ձեր հետևից կգան․ լիազորությունները դադարեցված դատավոր

Դատավոր Զարուհի Նախշքարյանը, ում լիազորություններ երեկ ԲԴԽ որոշմամբ դադարեցվեցին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շնորհակալություն եմ հայտնում իմ անփոխարինելի ներկայացուցիչներին Ռուբեն Մելիքյանին և Սիրանուշ Սահակյանին, գործընկերներիս, փաստաբաններին և լրատվամիջոցներին, իմ ուժերին հավատացողներին և  ինձ դատավորի բարձր առաքելությունը վստահողներին այն ահռելի աջակցության համար, որ դուք ինձ ցուցաբերեցիք։

Դուք ինձ հնարավորություն տվեցիք գիտակցելու, որ իմ բորոր ջանքերը անկախ դատական իշխանություն ունենալու համար  զուր չեն եղել, և , ինչպես ասում է դատավոր Աննա Փիլոսյանը, մեկ մարդու արածը երբեք անկարևոր և անհետևանք չէ։

Եվ դուք դրա մեջ կհամոզվեք, ինձ չհասկացողներ, չկամեցողներ, մաղձի մեջ տապակվողներ և պառանոիդալ կոմպլեքսների տակ մնացած ճղճիմ էակներ։

Կհամոզվեք նաև դուք, փոքրահոգի վախկոտ տառապյալներ։

Նստեք և սպասեք։ Ձեր հետևից կգան։
Շնորհակալ եմ»։

Գրառմանը նա կցել է երգիչ Վլադիմիր Վիսոցկու «Баллада о борьбе» երգը։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ