26 02 2023

ԲԴԽ-ն բացահայտ սպասարկում է գործադիրի շահերը.... Լուսինե Սահակյան

ԲԴԽ-ն բացահայտ սպասարկում է գործադիրի շահերը.... Լուսինե Սահակյան

Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է դատավոր Զորուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությանը:

«Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկեելու միջնորդությունը բավարարելով ԲԴԽ-ն հաստատելու է, որ 

1. Աննա Փիլոսյանն ապօրինի է կարգապահական պատասխանատվության ենթարկվել,

2. Հայաստանում խոսքի ազատության սահմանները սահմանափակվում են իշխանահաճո խոսքով,

3. մտածող, անկախ ու անկողմնակալ գործող, արդարադատության համար պայքարող, սեփական համոզմունքներ ունեցող դատավորների դեմ բացահայտ արշավ է սկսվել,

4. դատավոր կարող են լինել միայն դատավորի իրական գործառույթների ու կոչման մասին պատկերացում չունեցող անձինք,

5. ԲԴԽ-ն բացահայտ սպասարկում է գործադիրի շահերը....

ԵՒ այսպես կարելի է թվարկել այն բոլոր արատները, որոնք կհաստատվեն ու կյանքի կկոչվեն այդ որոշմամբ և որով կոչնչացվի նույնիսկ հույսը մի օր արդարադատություն իրականացնող դատարան և ուրեմն նորմալ երկիր ունենալու։

Մտածե՛ք, տիկնայք ու պարոնայք, մտածե՛ք ու փորձեք հասկանալ ձեր որոշման կարևորությունը։

Հ.գ. Հիշեք, որ դուք ապրում եք, որովհետև 5000 լույս տղա զոհվել է նորմալ հայրենիք ունենալու համար։ Հարգեք գոնե նրանց հիշատակը»,- գրել է Լուսինե Սահակյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ