24 02 2023

Եթե բանակցային սեղանին ասում եք՝ պետք է զիջեմ, դա բանակցություն չէ, դա կապիտուլյացիա է․ Արամ Օրբելյան



«Վեճերի լուծման համար մեկ գործիքը բանակցությունն է. բանակցություններում ի սկզբանե տանուլ տված կլինեք, եթե նստեք սեղանի շուրջ և ասեք՝ դուք ճիշտ եք ասում, ես ձեզ պետք է զիջեմ, դա բանակցություն չէ, դա կապիտուլյացիա է»,-այս մասին «Արցախի միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովին ունեցած  իր ելույթում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանը:

Նրա խոսքով՝ Արցախն ունի անկախության կարգավիճակ. «Այսինքն՝ բոլոր հանգամանքները կարող են քննարկվել. խնդիրն այն է, թե ինչ ֆորմատով և ինչի համար»:

Անդրադառնալով Լաչինի միջանքը բացելու մասին ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջանկյալ որոշմանը՝ Արամ Օրբելյանն ասաց, որ եթե դրան չի հետևում այդ գործիքակազմի հետագա օգտագործումը, ապա այդ գործիքն ընդամենը դառնում է որոշում և վերահաստատում է Ադրբեջանի մոտեցումները.

«Ավելին, արդյունքում դա դառնում է պարտություն մեր համար, որովհետեւ դատական գործընթացում հայտնած որոշակի կարծիքներ հետագայում փորձելու են օգտագործել՝ ապացուցելու համար, որ Հայաստանն ունի դիրքորոշում, որ Արցախն Ադրբեջանի մաս է: Կան մարդիկ, որոնք ասում են՝ Արցախը հանձնենք Հայաստանը պահելու համար: Հեռվից որ նայում ես այդ ձեւակերպմանը, տրամանաբանական է, բայց Ադրբեջանն ասե՞լ է, Արցախը տվեք, Հայաստանը՝ ձեզ, նա ասել է՝ Արցախը տվեք, Հայաստանը տվեք, Սյունիքը տվեք, Սեւանը տվեք, Երեւանը տվեք: Բացում ենք Թուրքիայի փաստաթղթերի ազգային ուխտը, մնացածն էլ Թուրքիան է ուզում: Իրականում Ադրբեջանը ոչ թե մեզնից չի ուզում, այլ ուղղակի ասում է՝ դա ձերը չի, թուրքերինն է»,-ասաց Օրբելյնաը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ