20 02 2023

Դա խոսում է Հայաստանի ղեկավարության թույլ լինելու մասին․ Սուրեն Սարգսյան



«Միջազգային հարաբերություններում ընդունված չէ նման իրավիճակներում պետության ղեկավարի ներկայությամբ  այդպիսի հայտարարություններ անել  ու պատասխան չստանալ» , -այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝  անդրադառնալով Մյունխենում՝  Ալիևի հոխորտանքներին չպատասխանելու Նիկոլ Փաշինյանի պահվածքին։

«Սա շատ բաների մասին է խոսում, բայց առաջին հերթին խոսում է Հայաստանի ղեկավարության թույլ լինելու մասին, ոչ միայն արտաքին հարաբերություններում, այլև՝ բանակցային գործընթացում,   Ադրբեջանի հետ փոխհարաբեություններում ու շփումներում․ սա, կարծում ե,մ ոչ միայն ՀՀ իշխանության, այլև՝ Հայաստանի հանրապետության հեղինակության հարցն է և, ցավոք, ՀՀ շահերը ներկայացված չեն և չեն պաշտպանվում»,-ասաց Սուրեն Սարգսյանը։

Մանրմասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ