13 02 2023

ԱՄՆ դեսպանությունն ամերիկացիներին կոչ է արել հեռանալ Ռուսաստանից

ԱՄՆ դեսպանությունն ամերիկացիներին կոչ է արել հեռանալ Ռուսաստանից

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է անհապաղ հեռանալ երկրից:

ԱՄՆ քաղաքացիները պետք է ձեռնպահ մնան Ռուսաստան ուղևորություններից՝ ուկրաինական հակամարտության «անկանխատեսելի հետևանքների» պատճառով, իսկ Ռուսաստանի Դաշնությունում ապրող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը՝ «անօրինական կալանքի ենթարկվելու վտանգի» պատճառով, հետևում Է նախազգուշացման տեքստից: Դեսպանությունը հիշեցնում է Ռուսաստանի կողմից հայտարարված զորակոչի մասին և նշում, որ ռուսական կողմը «կարող է հրաժարվել ճանաչել երկքաղաքացիություն ունեցողների ամերիկյան քաղաքացիությունը, զրկել նրանց ամերիկյան հյուպատոսական օգնության հասանելիությունից, զորահավաքի ենթարկել, արգելել նրանց մեկնումը Ռուսաստանից և (կամ) կանչել զինվորական ծառայության»։

ԱՄՆ դեսպանությունը նաև հիշեցրել է, որ ամերիկյան քարտերն այլևս չեն գործում Ռուսաստանում, իսկ ԱՄՆ-ից էլեկտրոնային եղանակով գումար փոխանցելու հնարավորությունները խիստ սահմանափակ են ՌԴ-ի բանկերի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով: Նշվում է նաև, որ կոմերցիոն թռիչքների տարբերակները նույնպես սահմանափակ են: Անցյալ տարվա սեպտեմբերի 28-ին ԱՄՆ դեսպանությունը հանդես Էր եկել համանման նախազգուշացմամբ՝ կոչ անելով իր քաղաքացիներին հեռանալ Ռուսաստանից, քանի դեռ «հնարավորություններ են մնում» դրա համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ