Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹՌԻՉՔԸ
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԿՈՉՎԱԾԻ ԽՈՍՔԸ
Ուղիղ խոսք․
-Ես էլ եմ ցավակցել Թուրքիային և ճիշտ եմ արել, որովհետև հասկանում եք, որ 10 000 զոհ է եղել քաղաքացիական բնակչության մեջ, այն արհավիրքը, որ մենք էլ ենք տեսել։ Ուղղակի մարդկային առումով. մենք հայ ենք, քրիստոնյա. և չեմ կարող, մարդ չի կարող չարձագանքել այդ ամենին։
Հետևություն․
-Եթե մենք նման արհավիրք չտեսնեինք և չլինեինք հայ, քրիստոնյա, կարող էի չարձագանքել այս ամենին։
Ուղիղ խոսք․
-Ասում են՝ Իրանում երկրաշարժ է եղել, չեք ցավակցել, 3 զոհ է եղել, գուցե այդ 3 զոհի հետ կապված էլ պետք էր ցավակցել, բայց ամբողջ աշխարհն է ցավակցում այս իրավիճակում։
Հետևություն․
-Եթե Իրանում երկրաշարժ եղած լիներ և զոհեր, ապա ամբողջ աշխարհը կցավակցեր։Իսկ մենք հետևում ենք, թե այս կամ այն երկրի ողբերգությանը ինչպես է արձագանքում աշխարհը, չնայած մենք հայ ենք և քրիստոնյա։
Ուղիղ խոսք․
-Նույնիսկ Կիպրոսի Ազգային ժողովի նախագահն է ցավակցել, չնայած նրան, որ Թուրքիան, Կիպրոսի ընկալմամբ, իրենց երկրի կեսը գրավել է։
Հետևություն․
-Մենք վշտացել և ցավակցել ենք, չնայած նրան, որ մեր ընկալմամբ, Ադրբեջանը ներխուժել և գրավել է մեր երկրի տարածքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը