09 02 2023

ՀՀ-ի կողմից Թուրքիային տրված աջակցությունը կարևոր և անհրաժեշտ քայլ էր. Անահիտ Ավանեսյան



Կարծում եմ՝ տեղի է ունեցել իսկապես մարդկային աղետ եւ Հայաստանի կողմից Թուրքիային ուղղված մարդասիրական աջակցությունը կարեւոր ընդգծում է եւ անհրաժեշտ միջոցառում: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Լրագրողի այն դիտարկմանը, որ դրան զուգահեռ Արցախում հումանիտար աղետ է, նախարարն արձագանքեց. «Մենք ակնկալում ենք նման մոտեցում նաեւ միջազգային հանրությունից, միջազգային կազմակերպություններից, այլ երկրներից, ինչպես նաեւ Հայաստանում տեղի ունեցող միջադեպերին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ