Օրեր առաջ հրապարակվեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության Կոռուպցիայի ընկալման ցուցիչը 2022 զեկույցը, որի համաձայն ՀՀ-ն այս վարկանիշում որոշակի նահանջ է գրանցել:
Այսօր կառավարության նիստին հրավիրված էր նաև «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, ով մանրամասնեց զեկույցը:
«Նայելով ուսումնասիրությունները, տեսնում ենք, որ այդ երեք միավոր նահանջի մոտավորապես 70 տոկոսը տվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի ուսումնասիրությունը: Դրանք երկու տիպի հարցեր են. առաջինը այն է, թե բիզնեսները որքանով են ապօրինի վճարներ կատարում պետական տարբեր ծառայություններին, երկրորդը այն է, թե որքանով են հանրային միջոցներն ուղղվում ոչ օրինական ձեւով մասնավորին: Դա այն է, երբ գնումների եւ այլ գործընթացների միջոցով տեղի է ունենում հանրչային միջոցների յուրացում, նաեւ միջնորդավորված կերպով երեւում է այն երեւույթը, որը կոչվում է պետության զավթում, այսինքն ֆինանսաօլիգարխիկ խմբերը սկսում են թելադրել օրենսդիր ու գործադիր իշխանություններին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը