«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ԱԺ-ում հանդես է եկել հայտարարությամբ․ ստորև ներկայացնում ենք մանրամասները․
Սիրելի հայրենակիցներ,
Օրվա իշխանությունները շատ են վախենում կորցնել իրենց իշխանությունը,
ԱԺ-ում ներկայացված այսօրվա միակուսակցական քաղաքական շոուն վկա:
Եվ այդ վախերը նրանք , իհարկե, այլ կերպ էլ են արտահայտում:
Քանի, քանի քրեական գործեր են կարվում իրենց դեմ ակտիվ պայքարողների նկատմամբ, ընդդիմադիր «Երկիր մեդիա», Հ2 հեռուստաընկերությունները հանրապետական սփռման լիցենզիա չեն ստանում:
Արդեն որերորդ անգամ արգելում են սփյուռքահայ դաշնակցականի մուտքը իր հայրենիք՝ Հայաստան:
Իսկ ինչու՞: Ի՞նչ նպատակ ունեն այս իշխանություններն ու ինչո՞վ են մեր դաշնակցական ընկերները խանգարում այս իշխանութոյուններին՝ իրենց նպատակի իրականացման գործում:
Ես դեռևս 2018 թ մայիսից, այս թիմի իշխանության գալու հենց առաջին օրերից եմ ասել, որ այս մարդիկ եկել են իշխանության՝ հստակ նպատակով. Արցախը հանձնել թշնամուն, խարխլել հայոց պետականությունը, քայքայել հայոց բանակը: Իսկ որո՞նք են դաշնակցականանության հիմքերը. ամրապնդել հայոց պետականությունը, ունենալ հզոր, հաղթանակներ կերտող բանակ, պայքարել Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչման համար, հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար, միացյալ Հայաստանի համար:
Փաստորեն այս իշխանությունների նպատակներն ու դաշնակցականությունը խիստ հակասում են միմյանց: Եվ այս իշխանությունները դա շատ լավ հասկանում են ու պայքարում են դաշնակցականների, դաշնակցության դեմ, ինչպես դա անում էր իրենց կնքահայրը՝ ԼՏՊ-նը:
Բայց ես բազմիցս ասել եմ ու էլի կրկնում եմ.
Լսեք, դուք կարող եք առանձին դաշնակցականի վրա քրեական գործ հարուցել, առանձին դաշնակցականին պահել բանտում, առանձին դաշնակցականի մուտքը իր հայրենիք արգելել, բայց համասփյուռ դաշնակցությանը՝ ոչ, չեք կարող:
Եվ դեռ ավելին: Ձեր այդ քայլերով դուք ավելորդ անգամ ապացուցում եք, որ իշխանությունը պահելու համար ձեր պայքարում, երկիրը թշնամուն հանձնելու ձեր քաղաքականության դեմ պայքարի առաջին շարքերում հենց դաշնակցությունն է և նրա դեմ պայքարելով դուք նպաստում եք դաշնակցական գաղափարախոսության տարածմանը հայության մեջ:
Ասել եմ ու կրկնում եմ, որ դաշնակցականությունը ապրելակերպ է, մտածողույթուն, և այդպես մտածողների թիվը շատ անգամներով ավելի մեծ է, քան դաշնակցականների թիվը:
Եվ դաշնակցականների նկատմամբ ձեր ճնշումները ավելորդ անգամ ցույց են տալիս ձեր վախերը, ձեր վախերը իշխանությունը կորցնելու հարցում, ձեր վախերը երկիրը մինչև վերջ թշնամուն հանձնելու գործը ավարտին հասցնելու հարցում:
Եվ ասեմ, որ իզուր չեն ձեր վախերը:
Այո, դուք պետք է վախենաք թե դաշնակցականից, թե դաշնակցությունից և թե, որ ամենակարևորն է, դաշնակցականությունից, որովհետև դաշնակցականությունից է գալու ձեր իշխանության ավարտը, ձեր ծրագրերի վախճանը, և ամենակարևորը՝ ձեր արածների համար պատասխան տալու ժամանակը:
Վախեցեք և վախով ապրեք: Ճիշտ եք անում: Ամեն ինչ իր ավարտն ունի: Մեր երկիրն ազատվելու է դավաճաններից:
Քիչ է մնացել, համոզված եղեք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը