06 02 2023

Ֆրանսիան գաղտնի հեռագրում Վաշինգտոնին գրում է․ Մեզ չհաջողվեց փոփոխության հասնել Քոչարյանի դիրքորոշումներում․ Բորիս Մուրազի

Ֆրանսիան գաղտնի հեռագրում Վաշինգտոնին գրում է․ Մեզ չհաջողվեց փոփոխության հասնել Քոչարյանի դիրքորոշումներում․ Բորիս Մուրազի

Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ազատություն» ռադիոկայանի հրապարակած փաստաթղթերից պարզ է դառնում, որ Ֆրանսիայի նախագահ Շիրակը Արցախի հարցում փոխզիջման (տարածքների զիջման և Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու) տարբերակի կողմնակից Տեր-Պետրոսյանի հետ պայմանավորվում են Հայաստանի վարչապետ Քոչարյանին հրավիրել Փարիզ, Մոսկվա և Վաշինգտոն, որպեսզի ճնշեն նրան ու ստանան համաձայնություն։
Քոչարյանի այցից հետո Ֆրանսիայի փոխարտգործնախարարը գաղտնի հեռագրով փոխանցում է Վաշինգտոն․«Մեզ չհաջողվեց որևէ իրական փոփոխության հասնել Քոչարյանի դիրքորոշումներում, և մենք բանակցությունների սկսման որևէ իրական հեռանկար չենք տեսնում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ