06 02 2023

Այո՛, մենք կխանգարենք՝ Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելու այս իշխանության քաղաքականությունը․ ՀՅԴ Բյուրոյի անդամ



 «ՀՅԴ  երիտասարդական ,  ուսանողական, պատանեկան  միությունների այս համագումարը  տեղի է ունենում  հայ ժողովրդի համար ճակատագական ժամանակաշրջանի ընթացքում։ Այսօրվա մարտահավերներն ու վտանգները լի են պետականակործան և ազգակործան հետևանքներով, ՀՅԴ երիտասարդական կազմակերպությունն իր աշխույժ գործունեությամբ փորձում է դիմակայել այս սպառնալիքները և, հակառակը, տիրող աննպաստ պայմաններում հանձնառու է հզոր, ժողովրդավար, ընկերավար ու ազգային արժեքներ կրող պետություն կերտել։ Կհավատանք, որ հայրենի պետության շուրջ ստեղծված ներկա անվտանգային ծանր իրավիճակը հաղթահարելու համար պետք է արմատախիլ անել  մեր իրականութունից  հարմարվողականությունը և պարտվողական մոտեցումները , հետևաբար ՀՅԴ երիտասրադությունը պետք է շարունակի դիմակայել  և իր կտրուկ ասելիքն  արտահայտել Հայաստանի ներկա իշխանության նկատմամբ»,-այս մասին,  ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարի բացման ժամանակ, ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր Գևորգյանը։

«Վերջին ամիսներին, Դաշնակցականների մուտքն արգելելով, Փաշինյանի վարչախումբն  իր հակադաշնակցական մոլուցքով փորձեց դարձյալ հարվածել  հայկական հիմնական երտասարդական կազմակերպությանը, որը պայքարում է թուրքի և ազերիի նկրտումների դեմ։ Այո՛, մենք կխանգարենք այս իշխանությունների քաղաքականությունը , արգելք կդառնանք, որ Հայաստանը  չդառնա թուրքական վիլայեթ  և այս ուղղությամբ մեր պայքարը կանգ չի առնելու»,-ասաց նա։

Մանրամսն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ