Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի դուստրերն ու կինը` Մարիամ Սիմոնյանը, Անի Սիմոնյանը և Կարինե Մանասյանը, հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասին հայտնում է azdarar.am հարթակը:
Ըստ ծանուցագրի՝ Արամ Սիմոնյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Հիշեցնենք` ԵՊՀ նախկին ռեկտոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Արամ Սիմոնյանը մահացել է նախորդ տարի հունիսի 8-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը