04 02 2023

Հեղափոխությունը հարստացնում է իր զավակներին․․․ կուլակաթափումից առաջ․ 7or.am

Հեղափոխությունը հարստացնում է իր զավակներին․․․ կուլակաթափումից առաջ․ 7or.am

7or.am-ը գրում է․ Թալանի ու դղյակաշինության դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկած Արարատ/Arabat Միրզոյանի սիրտն առանձնատուն է ուզել։ Ուզել է ու գնել (2018–ին ժողովուրդը փողոց էր փակում, որպեսզի Նիկոլի կինն աշխարհով մեկ ֆռֆռա, Արարատն էլ դղյակ գնի)։

Օլիգարխ–պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ կապվող «Հայէկոնոմբանկ»-ում Միրզոյանն ու իր կինը՝ Գոհար Աբաջյանը մինչև 345 մլն դրամի՝ 860 հազար դոլարի սահմանաչափով վարկի հնարավորություն են ստացել, որից 115 մլն՝ մոտ 290 հազար դոլարն արդեն ուղղվել է առանձնատան ձեռքբերմանը։

Սրանք, փաստորեն, նախկին իշխանություններին քննադատում էին ոչ թե դղյակ ունենալու համար, այլ որ իրենք չունեն այդ դղյակից։ Իշխանության եկան փողոցից գրեթե զրոյական եկամուտներով ու 2018–ից հետո արագ հարստացան՝ դառնալով դոլարային միլիոնատերեր։

Նիկոլ Փաշինյանն ու իր կինը փողի նկատմամբ հակվածության քայլող վկաներ են։ Երբ իշխանափոխությունից հետո պողոսները տեսնեն, թե ինչքան ու ինչպես են թալանել նիկոլենք, պարզապես քրքրելու են սրանց։

Արարատն, իհարկե, Նիկոլի չափ չկա, բայց ինքն էլ իր չափով է լուծում «բնակարանային հարցը»։ Արարատը Նիկոլի չափ տեղեկություններ չունի, որ դրսերում անշարժ գույք գնի, դրա համար էլ Հայաստանում է գնում։ Արարատը, փաստորեն, անտեղյակ է ու լավատես։ Ինքը մտածում է, որ իրենց իշխանությունը հավերժ է ու իրենք ապրելու են այդ տանը։ Միրզոյանը չգիտի, թե ինչ է սպասում իրենց իշխանությանն ու անձամբ իրեն։

Առանձնատան գնումն Արարատի կողմից կոռուպցիայի մասով ողջամիտ կասկածներ է առաջացնում։ Նախ նա թեկուզ վարկով չի կարող նման տուն ձեռք բերել, քանզի իր ընտանիքը չի ունեցել և չունի այնքան գումար ու ընթացիկ եկամուտ, որ նման չափի վարկի գումար փակի։ Պաշտոնյայի աշխատավարձը նման հնարավորություն չի տալիս, կինն էլ հաջողակ բզնեսմեն չէ, որ նման թվեր ապահովի։ Եթե արարատենք վստահ են, որ 860 հազար դոլարի վարկ են փակելու, նշանակում է «ձախ» եկամտի ակնկալիք ունեն։

Իսկ եթե վարկը ֆիկտիվ բնույթ է կրում (ՔՊ–ում սիրում են ֆիկտիվ երևույթներ՝ ֆիկտիվ ձևով ՀՀԿ–ական են դառնում, հերոս Աբաջյանի ֆիկտիվ պապիկ են ծախում ժողովրդի վրա, բազմաթիվ մահերով ֆիկտիվ խաղաղություն են բերում և այլն), ապա դա առավելևս կոռուպցիայի դրսևորում է։ Վարկի ֆիկտիվության մասին կասկածները խորանում են՝ հաշվի առնելով, որ իշխանությունների սրտի օլիգարխի բանկն է տվել այդ վարկը (Բա Սերժի վախտ խի՞ չէիք տալիս այդպիսի վարկեր այդպիսի մարդկանց, թե՞ տվել եք, պարզապես մենք չենք իմացել, հը՞)։

Իսկ միգուցե սա կաշա՞ռք է Միրզոյանին Նիկոլի կողմից՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գործարքի գործիք դառնալու և լռելու դիմաց։

Ճշմարտությունը մենք կիմանանք իշխանափոխությունից հետո, երբ որ իրավաքաղաքական հերձման կենթարկվեն Նիկոլն ու իր նեղ շրջապատը։

Այս պահին միայն արձանագրենք, որ հեղափոխությունը լավ հարստացնում է «թավշյա» տղաներին ու աղջիկներին․․․ կուլակաթափումից առաջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ